Ներածություն. Ֆինանսական գրագիտություն (30 րոպե) - Ի՞նչ է ֆինանսական գրագիտությունը և ո՞րն է դրա կարևորությունը անձնական ֆինանսների արդյունավետ կառավարման հարցում
- Ֆինանսական գրագիտության ազդեցությունը անհատի բարեկեցության և հասարակության կայունության վրա
- Եկամուտներ - եկամուտի տեսակները՝ ակտիվ, պասիվ
Ֆինանսական համակարգը Հայաստանում (45 րոպե)- Հայաստանի ֆինանսական հաստատությունների ընդհանուր պատկերը, ներառյալ բանկերը, վարկային միությունները և միկրոֆինանսական կազմակերպությունները
- Կարգավորող մարմինների դերը, օրինակ՝ Հայաստանի Կենտրոնական Բանկը ֆինանսական համակարգի վերահսկման գործում
- Ֆիզիկական անձանց համար հասանելի ֆինանսական պրոդուկտներն ու ծառայությունները, այդ թվում՝ խնայողական հաշիվները, վարկերը և ապահովագրությունը
Փողի կառավարում. կրեդիտային քարտեր vs ֆիզիկական արժույթի (1 ժամ)- Համեմատել կրեդիտային քարտերի և ֆիզիկական արժույթի օգտագործումը գործարքների համար
- Որո՞նք են վճարման այս երկու տարբերակների հետ կապված օգուտներն ու ռիսկերը
- Խորհուրդներ կրեդիտային քարտի պատասխանատու օգտագործման և պարտքերից խուսափելու վերաբերյալ
- Կրիպտոարժույթ. միտումները և մոտեցումնեը Հայաստանում
Թվային ֆինանսներ. էլեկտրոնային վճարումներ և էլեկտրոնային բանկինգ (1.5 ժամ)- Էլեկտրոնային վճարումները (e-payments) և էլեկտրոնային բանկինգը (e-banking) որպես ավանդական բանկային մեթոդների հարմար այլընտրանք
- Ինչպե՞ս են աշխատում էլեկտրոնային վճարումները և էլեկտրոնային բանկինգը, այդ թվում՝ թվային դրամապանակները, առցանց փոխանցումները և բջջային բանկինգը
- Առցանց դրամապանակների օգտագործման առավելությունները, ինչպիսիք են արագ և անվտանգ վճարումները, պարզեցված հաշվառումը և մատչելիությունը
- Որո՞նք են անվտանգության և նախազգուշական միջոցները, որոնք անհատները պետք է ձեռնարկեն թվային ֆինանսական ծառայություններից օգտվելիս
Էլեկտրոնային բանկինգի մաքսիմալացում. առանձնահատկություններ և առավելություններ (1 ժամ)- Էլեկտրոնային բանկային հարթակների առանձնահատկությունները՝ հաշվի կառավարումը, հաշիվների վճարումները և դրամական փոխանցումները
- Էլեկտրոնային բանկինգ օգտագործելու հարմարավետությունը. ժամանակի խնայողություն ու առօրյա ֆինանսական խնդիրների արագ լուծում
- Գործնական խորհուրդներ էլեկտրոնային բանկային ծառայությունների օպտիմալացման համար՝ անհատական ֆինանսական կարիքները բավարարելու համար
Պարտքեր և պարտքի կառավարում (1.5 ժամ)- Ի՞նչ է պարտքը և որո՞նք են դրա հետևանքները անձնական ֆինանսների վրա
- Պարտքի ընդհանուր տեսակները՝ վարկային քարտի պարտք, ուսանողական վարկեր և անձնական վարկեր
- Ռազմավարություններ պարտքի արդյունավետ կառավարման և կրճատման համար, ինչպիսիք են բյուջետավորումը, պարտքի համախմբումը և պարտքատերերի հետ բանակցությունները
Վարկեր և հիփոթեքային վարկեր (1.5 ժամ)- Վարկերի և հիփոթեքային վարկերի նպատակը և պայմանները
- Որո՞նք են անհատներին հասանելի վարկերի տարբեր տեսակները, օրինակ՝ ավտովարկերը, անձնական վարկերը և տների հիփոթեքը
- Ուղեցույց վարկի հայտի գործընթացի վերաբերյալ՝ իրավասության չափանիշները, փաստաթղթերի պահանջները և մարման տարբերակները
Ֆինանսական անվտանգություն. Ֆինանսական ծուղակներից պաշտպանման ուղին (1 ժամ)- Ի՞նչ են ֆինանսական զեղծարարություններն ու խարդախությունները,
- Որո՞նք են ֆինանսական ամենահայտնի զեղծարարությունների եւ խարդախությունների տեսակները,
- Ինչպե՞ս պաշտպանել անձնական տվյալներն ու ֆինանսները զեղծարարներից։