Ուսանողների կարիերայի ուղղորդման ծրագիր
Ծրագիրը ֆինանսավորվում է Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի և իրականացվում Տեխնոլոգիական Կրթություն հիմնադրամի կողմից։
Գրանցվել դասընթացին
Դասընթացի մասին
Դասընթացը նախատեսված է համալսարանների ուսանողների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել արդի գիտելիքներ և հմտություններ աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու և կարիերան ինքնուրույն ձևավորելու համար։ Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթանալու են աշխատաշուկայի ներկայիս պահանջներին, ժամանակակից մասնագիտություններին, կարիերայի պլանավորման գործիքներին և աշխատանք որոնելու արդյունավետ մեթոդներին։
  • Ծանոթացնել տեղական և համաշխարհային աշխատաշուկայի միտումներին և արդի մասնագիտություններին։
  • Սովորեցնել կարիերայի պլանավորման և զարգացման հիմնական մեթոդները՝ նպատակների ձևակերպումից մինչև դրանց իրագործման քայլեր։
  • Զարգացնել ինքնաներկայացման, CV-ի կազմման, ուղեկցող նամակի գրության և հարցազրույցի պատրաստման հմտություններ։
  • Նպաստել ուսանողների՝ նեթվորքինգի, անձնական բրենդի կառուցման և մասնագիտական միջավայրում արդյունավետ հաղորդակցման կարողությունների զարգացմանը։
  • Ստեղծել հնարավորություն՝ աշխատաշուկայի փորձագետների, գործատուների և ոլորտային մասնագետների հետ շփման, խորհուրդներ ստանալու և պրակտիկ իրավիճակներ վերլուծելու համար։
Դասընթացի նպատակներն են՝
  • 10 ժամ

    Տևողություն

  • Ֆորմատ

    Վիդեո դասախոսություններ

Ծրագրի առավելությունները
  • Ուսանողակենտրոն ծրագիր
    Դասընթացը հատուկ նախատեսված է համալսարանի ուսանողների կարիքներին և պահանջներին համապատասխան՝ ուշադրություն դարձնելով այն հմտություններին, որոնք անհրաժեշտ են աշխատաշուկայում առաջին քայլերն անելու համար։
  • Փորձագետներ ոլորտից
    Դասընթացը վարում են փորձառու մասնագետներ և ոլորտային փորձագետներ, ովքեր կկիսվեն իրենց գիտելիքներով, փորձով և խորհուրդներով։
  • Գործնական բովանդակություն․

    Բացի տեսական գիտելիքներից, դասընթացը ներառում է գործնական վարժություններ, CV-ների և ուղեկցող նամակների օրինակների մշակում, հարցազրույցի մոդելավորում և իրական իրավիճակների վերլուծություն։
  • Անձնական կարիերային ուղի ձևավորելու հնարավորություն
    Մասնակիցները կկարողանան ինքնուրույն գնահատել իրենց հետաքրքրություններն ու նպատակները, և դասընթացի ընթացքում ձևավորել անհատական կարիերային պլան։

Դասընթացի ծրագիր

Co-Founder, CEO
Armenian Code Academy
Project-Based Learning Program Head
Ayb School

COO

UATE

Նարեկ Ասլիկյան
Սոնա Կոշեցյան
Անահիտ Սարգսյան
Դասընթացավարներ
Անի Մերուժան Մարգարյան
Մարիամ Սարբեկյան
Founder
Magnus HR
HR Manager
Armenian Code Academy
Դասընթացի կազմակերպիչներ
  • Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամ
    Հիմնադրամը երկարամյա փորձ ունի կրթության, երիտասարդության զարգացման և համայնքային հզորացման ծրագրերում։
  • Տեխնոլոգիական Կրթություն հիմնադրամի կողմից
    Հիմնադրամը նպաստում է Հայաստանի երիտասարդների մասնագիտական կողմնորոշման և տեխնոլոգիական կրթության հնարավորությունների ընդլայնմանը։
Կապ մեզ հետ
Հարցերի դեպքում ազատ զգացեք կապ
հաստատել մեզ հետ։
Հեռ.՝ +374 (41) 48-16-30
Էլ.հասցե՝ info@techschool.am